Չինաստանում հանտավիրուսից մեկ մարդ է մահացել

86d9b1c0-6e0f-11ea-acb6-4318f3d519a8hantavirus.png

Չինաստանում, որը նոր կորոնավիրուսի (Сovid-19) բռնկման էպիկենտրոնն էր, գրանցվել է մահ՝ հանտավիրուսից, որը մարդկանց է փոխանցվում կրծողների միջոցով։ Լուրը երկրում դարձել է մտավախության ևս մեկ առիթ։ Այս մասին հայտնում է Global Times-ը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Յունանից մեկ այլ նահանգ ճանապարհորդելիս ավտոբուսի մեջ մահացել է ուղևոր, ում մոտ ախտորոշվել է հանտավիրուս։

Նույն ավտոբուսի մեջ գտնվող 31 մարդ թեստավորվել է։

Լուրի հրապարակումից հետո, Twitter-ում ստեղծվել է նոր հեշթեգ` #hantavirus:

Հայտնի է՝ հանտավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում և համաճարակային վտանգ չի ներկայացնում։ Դրանով հնարավոր է վարակվել կրծողների մեզի, կալի և թուքի հետ շփման արդյունքում։