Ինչպես է կորոնավիրուսը ազդում մարդու թոքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս բժիշկները նկարահանել են կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Տեսանյութը մարտի 24-ին հրապարակել է Baza-ն իր  Telegram-ալիքում: Այս մասին գրում է ԼԵՆՏԱ ՌՈՒ-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է վարակը աստիճանաբար գրավում կորոնավիրուս ախտորոշված հիվանդներից մեկի թոքերը։

Ավելի վաղ, մարտին կեսերին, Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիայի մասնագետները հրապարակել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին լուսանկարը: Այն արվել է մանրադիտակի օգնությամբ։

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 495 դեպք է գրանցվել, որոնցից 57-ը հայտնաբերվել են անցած օրվա ընթացքում: Ամենաշատ վարակվածները Մոսկվայում են։