Որոշել են արագ ավարտել ԱԺ քառօրյայի օրակարգը. «Ժողովուրդը»


8ab00e90-6d95-11ea-8797-1d840f6637362581545858758.jpeg

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, և երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներսում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նաև զրույցների ժամանակ պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել: Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը քննարկել էր դեռ խմբակցության մարտի 21-ին կայացած նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ԱԺ խորհրդի երեկվա նիստն է մի քանի րոպե տևել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն ներկայացրել է հերթական նիստերի օրակարգը, որը հաստատվել է առանց հարցերի կամ ելույթների: Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու են երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, որոնց քննարկումը հիմնականում ժամանակատար չէ:

Խորհրդարանի քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթթինգի նախագիծ անվանումը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: