Արտակարգ իրավիճակը ազատո՞ւմ է լույսի, գազի, ջրի վճարներից


2b3d6c80-6d92-11ea-8797-1d840f66373660595634_10156479660023831_6895430750888263680_n.jpg

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել և նշել, որ արտակարգ իրավիճակում քաղաքացիները ազատվում են լույսի, գազի, ջրի վճարներից: 

«Արտակարգ իրավիճակում կոմունալ ծառայությունների համար վճարումից ազատում է պայմանագիրը

Օրեր առաջ անդրադարձել էի կոմունալ վճարումները, կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարելով պայմանավորված, հետաձգել 1-2 ամսով խոցելի խմբերի համար։ Մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր պետական աշխատող չեն և չունեն կայուն եկամուտ։

Վերջին օրերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կոմունալ ծառայություններ ապահովողները՝ էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, պարտավոր են սպառողից չպահանջել վճարում՝ հիմնվելով իրենց իսկ պայմանագրի վրա։

Մասնավորապես՝ պայմանագրերի «Ֆորս-մաժորային իրավիճակներ» բաժնում հստակ նշված է․ «Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի։ Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքեր ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանականկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին։

Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնության ուժերիարտասովոր դրսևորումները, գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները»։

Ինչպես տեսնում ենք, նույն կոմունալ ծառայություն իրականացնող ընկերությունների և սպառողների միջև կնքված պայմանագրում է նշված՝ մատակարարը իրավունք չունի պահանջել պարտավորության կատարում, եթե կա պետական իրավասու մարմնի (տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարության հայտարարած արտակարգ դրություն) ընդունած ակտ։ Նույնկերպ սպառողն էլ չի կարող պահանջել պատշաճ կոմունալ մատակարարում նույն հիմնավորմամբ։

Հայաստանում մեծ թիվ են կազմում օրավարձով կամ գործարքային աշխատող մարդիկ, որոնք փաստացի չեն վճարվում արտակարգ իրավիճակում չաշխատելու պատճառով։

Այսպիսի պայմաններում ՀՀ կառավարությունն ուղղակի պարտավոր է պարտավորեցնել մատակարարներին՝ գոնե մինչև արտակարգ դրության ավարտը սպառողներից չպահանջել վճարումներ կատարել և չանջատել այդ խոցելի խմբի կոմունալ մատակարարումը։ Իրենց հերթին՝ մատակարարները պարտավոր են հետևել իրենց իսկ կնքած պայմանագրերի կետերին և միաժամանակ ցուցաբերել քաղաքացիական և բարոյական բարձր պատասխանատվություն»,- գրել է լրագրողը։