74 ամյա Եվգենի Պետրոսյանը և նրա 31 ամյա օգնականը երեխա են ունեցել


7b3c98f0-6d33-11ea-8797-1d840f663736square_1280_b8f9f8e7111250b4730be60854623b28.jpg

Եվգենի Պետրոսյանը և նրա օգնական Տատյանա Բրուխունովան երեխա են ունեցել: Ինչպես հաղորդում է Starhit-ը, զույգը, որը, ըստ ԶԼՄ-ների, հարսանիքն անցկացրել է 2019 թվականի վերջին, երեխա է ունեցել:

«Երեխայի սեռը գաղտնի է պահվում, այդ մասին պատմել են միայն ամենամոտ մարդկանց: Երկուսն էլ խելահեղորեն երջանիկ են»,- պարբերականին փոխանցել են ամուսինների շրջապատից: 

Նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել մարտի 13-ին` Դուբայի բժշկական կենտրոններից մեկում:

Starhit-ի տվյալներով՝ 74-ամյա Պետրոսյանը և 31-ամյա Բրուխունովան հատուկ մեկնել են ԱՄԷ՝ երեխայի ծննդյան համար։ Instagram-ում նրանք պարբերաբար լուսանկարներ են հրապարակում արձակուրդից։ Պարբերականի պնդմամբ՝ ամուսիններն օգտվել են փոխնակ մայրության ծառայություններից. արժեքը կազմել է մոտ 5 մլն ռուբլի:

Պետրոսյանի համար սա արդեն երկրորդ երեխան է, հումորիստն ունի մեկ դուստր` Վիկտորինան: Բրուխունովան մայր է դարձել առաջին անգամ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արտիստն իր օգնականի հետ ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերի սկզբին: Պաշտոնապես զույգը չի հաստատել այդ տեղեկությունը։