Ուսումնական տարին չի երկարացվի. Հայ-ռուսական համալսարան


4cb65090-6cd2-11ea-8797-1d840f663736720270.jpg

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։

ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։

ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա եւ հեռակա), մագիստրատուրա (առկա եւ հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորվել է չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։