Երևանում 30-ամյա երիտասարդը վնասել է երակները և ուզում է նետվել պատշգամբից


e8923ef0-6ccf-11ea-8797-1d840f663736jgrn.thumb.jpg

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: