105 կգ հերոինը ոչնչացրի՞ն, թե՞ մեջ-մեջ արեցին. ո՞վ է նախարարության առեղծվածային վարչության պետը. armlur


423b7d50-6cca-11ea-8797-1d840f663736138204.jpg

«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, հայտնի է, թե ով է ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, որ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս,ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 105 կգ հերոինի պատմությունով։

Այսպիսով, մարտի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշում է կայացվել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող անձին օգուտ տալու համար մաքսային տեսուչին 2015թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։

Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործը ֆինանսների նախկինփոխնախարար Արթուր Աֆրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շարունակությունն է:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ ժամանակ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ նկուղում:

Ո՞վ է առանցքային պետը

Նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է կոնկրետ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, որ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ սալիկները էժան մաքսատուրքի համար որպես գիպս են ձեւակերպել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ խորհրդավոր պաշտոնյան ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությաննախկին պետ Վահրամ Գուրողյանն է:
Իսկինչո՞վ է հայտնի դարձել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյան հանրությանը:

Հերոինի առեղծվածը

2014թ. հունվարի 17-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք էր գործելՀայաստանԻրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով:

Արդյունքում, ինչ-ինչ հանգամանքներումՄեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցները զննության էին ենթարկել մեքենան եւ բեռնատարին ամրակցված կցորդի հատակի թաքստոցից հայտնաբերել հերոին տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:

Փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Սույն գործով կալանքի տակ էր բեռնատարի վարորդը եւ ենթադրյալ կազմակերպիչ, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:

Այս պատմությունը աննախադեպ էր այնքանով, որ նման քանակի հերոինոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության գործունեության ողջ պատմության ընթացքում, այլեւ տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով երբեւէ չի եղել: Իսկ, ահա, այս բացահայտումը արել է,ոչ ավել,ոչ պակաս, ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը:

Նշենք, որ ներկայումս հետախուզման մեջ գտնվողՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը 2014 թվականին հարցազրույց էր տվել հայտնաբերված 105 կգ հերոինի մասով: Մասնավորապես, վերջինս ասել էր. «Նախ ասեմ, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը իսկապես աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլեւ տարածաշրջանում:

Պետք է փաստել, որ այդ նույն՝ DAF մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինքհսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել:

Հենց այդ ժամանակ էլ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն եւ ռիսկային գնահատում կատարելու համար: Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային եւ վերցվել հսկողության:

Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմքտվեց նաեւ այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված, եւ մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով»:

Սակայն նկատենք, որ հանրությանը այդպես էլ առեղծված մնաց, թե ինչճակատագրի արժանացավ հայտնաբերված աննախադեպ քանակությամբ հերոինը. այն ոչնչացրեցի՞ն, թե՞ «մեջ-մեջ արեցին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։