Եվրո-2020-ը հետաձգվեց մեկ տարով


62270190-684f-11ea-a510-5166b0fcc27a2502796.jpg

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով:

Նման որոշում ընդունվեց ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այս մասին գրում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Թվիթերի էջը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

 Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ  Եվրո-2020-ը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: