ԲԱՑԱՌԻԿ. Արսեն Ջուլֆալակյանը՝ շատերի կոկորդում մնացած իր հաջողությունների և գիտական նվաճման մասին


00683030-6518-11ea-8004-079b427340e789826056_246987796323812_8443672358362808320_n.jpg

Արսեն Ջուլֆալակյանին նոր չեմ ճանաչում: Առաջինը, որ միտքս է գալիս, նրա մասին գրելիս՝ աշխատասերն է, հետո՝ նպատակասլացը, տաղանդավորը, համեստը, կիրթը:

Ու հենց այս ամենն ի մի բերելիս է, որ չես զարմանում, թե ինչպես կարող է համաշխարհային մեծության մարզիկը լինել նիստերից չբացակայող ու նախաձեռնող խորհրդարանական:

Զարմանալի չէ նաև, երբ իմանում ես, որ Ջուլֆալակյանն արդեն նաև գիտական աստիճան ունի: 

2019թ. նոյեմբերին Արսեն Ջուլֆալակյանը պաշտպանեց թեզն ու ստացավ Պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԲՈԿ-ի կողմից այն հաստատվեց մարտի 5-ին:

Արսենը Newmedia.am-ի հետ զրույցում պատմում է, որ ամեն բան այդքան հեշտ չի եղել, որքան կարող է թվալ:

Այսինքն՝ ամեն ինչ շատ բարդ է եղել: Եղել են պահեր, երբ պարզապես միակ ելքը թվացել է գիտության մեջ ամեն բան թողնելը:

Բայց, որպես կանոն, մարզիկները համառ մարդիկ են: 

Արսենի մարզական հաջողությունները շատերի կոկորդում են. դիտարկմանս հետ նա համաձայն է: Արդյոք գիտության մեջ էլ նույնը զգաց:

Հնարավոր է արդյոք՝ Ջուլֆալակյանը ոչ թե սպորտով Հայաստանը ներկայացնի, այլ որպես ՀՀ դեսպան ներկայանա ապագայում:

Շատ հարցերին տրված անկեղծ պատասխաններով զրույցն առաջարկում եմ լսել: