Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը հայտնի է


ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, թե ով կմարզի Հայաստանի ազգային հավաքականը։

Այսուհետ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Խոակին Կապարոսն է։ 

Կապարոսն արդեն աշխատել է «Սևիլյայում» 2000-ից 2005 թվականներին: Մասնագետն աշխատել է նաև «Վիլյառեալում», «Դեպորտիվոյում», «Ատլետիկում», «Մալյորկայում», «Լևանտեում», «Գրանադայում» և «Օսասունայում»:

Վերջին ակումբը, որը գլխավորել է Կապարոսը, եղել է քաթարական «Ալ Ահլին»: Մասնագետը կգլխավորի «Սևիլյան» մինչև մրցաշրջանի ավարտը: