ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ կանխել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

86479320-6096-11ea-8004-079b427340e7Fotoram.io.jpg

Newmedia.am-ի աղբյուրների համաձայն, րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: 

Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրուցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: 

Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները: 

Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են: