Անբարոյական, այլասերված անաստվածներին ով է պատժելու. բժիշկ


d6848eb0-53bc-11ea-ada2-89134b6fc65cIMG_8494.jpg

Բժշկուհի Լիլիթ Կուջոյանն առավոտյան պարզել է, որ գիշերը փորձել են գողանալ իր անվադողերը, ինչ-որ պատճառով չեն հասցրել ու քիչ է մնացել մեքենայի տերը վթարի ենթարկվի:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.


«Անբարոյական, անիծյալ, այլասերված անաստվածներին ով է վերջը պատժելու: Առավոտյան նստում եմ ավտոմեքենաս, վարելու ընթացքում տարորինակ ձայներ եմ լսում, բայց ազդանշանային ոչ մի լույս չի վառվում։ Ձայնը սաստկանում է, անհագստացա, մոտեցա մոտակայքի ծանոթ ավտոսերվիս և ինչ.....մեքենայի անվադողերի բոլտերը թուլացված էին այն աստիճան, որ անվադողերը երթևեկության ընթացքում ընկնելու էին և ես վթարվեի:
Այդ ամենից հետո ես, դողացող ձեռքերով գնում եմ աշխատավայր, բուժօգնություն տրամադրում պացիենտներիս` իրենցից մեկի բարեկամին, մտերիմին:
....լավ, ինչքան պետք է այս կերպ ապրենք:
Մութ և չհսկվող բակերը պահվում են գողերի համար???օգուտ կա այս վիճակից:
Ինչու պատկան մարմինները իրենց տեղում չեն:
Ինչու ենք մենք հարկեր վճարում իրենց աշխատավարձերի համար:
Մինչև երբ է այսպես շսրունակվելու? Ում և ինչպես պատժեմ մեքենայիցս գիշերային գողության փորձի, արդյունքում մահափորձի համար, եթե ոստիկանությունն էլ իր տեղում չէ՞:
Մինչև վերջին դուռ բողոքելու եմ։ Բավական է հանդուրժենք ամենաթողությունը և անպատժելիությունը»: