Մեկ դաստիարակչական հաչոց և կարգի է հրավիովում 7 անկարգ ձագուկ


Համացանցում հայտնված տեսանյութի հերոս շուն-մայիկը պարզապես դաստիարակչական անհավատալի ունակություններ ունի, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը։ Երևում է, թե ինչպես է շունը մտնում սենյակ իր ձագերին ու հանգստացնում։ 

Ընդամենը 8 շաբաթական 7 ձագուկները, որ չեն կարողանում զսպել հույզերը, բոլոր կողմերից շրջապատում են մորը: Թվում է, թե ամեն ինչ այնքան հաճելի է, բայց շանն այդպես չի թվում. մի ակնթարթ նա կանգ է առնում, գռմռում և հաչում իր փոքրիկների վրա: Նրանք անմիջապես սսկվում են, ցրվում տարբեր տեղեր և լուռ պառկում: Առանձնապես համարձակ շնիկն ստանում է երկրորդ բաժին հաչոցը և նույնպես հանգստանում:

Համացանցի օգտատերերն իրենց մեկնաբանություններում նշել են, որ դա ամենաարտասովոր տեսագրությունն է շների մասին։