14 ավտքմեքենա է իրար բախվել Արարատի մարզում․ կան վիրավորներ


01ead430-4f01-11ea-a631-176925c5dcbc654d59b673b9294cdcb6dbe6ff7c959d.jpg

Փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21;20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են միանգամից 14 մեքենա։

 Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը 5 մարդ հիվանդանոց է տեխափոխվել։

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ու ուղևորներն ասել են, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակցիները ժամանել ու սկսել են կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ՝ լցնելով աղ ու ավազ։ Մի քանի ավտոմեքենաներ էլ էին բախվել, սակայն, չսպասելով ԱՊՊԱ-ին ու ճանապարհային ոստիկանների ժամանմանը, վարորդները «իրար հետ լեզու գտան» ու իրենց մեքենաները քարշակներով տեղափոխեցին։