Ստախոս են․ Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

«Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում: Մարդիկ ուղղակի սխալ են հիշում պատմությունը»,-ասել է Էդմոն Մարուքյան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Մարուքյանը հայտարարել է, որ իրենց դեմ սանձազերծվել է բոլոր կարմիր գծերը հատած հակաքարոզչություն.

«Դա արվում է մի բանի համար, որ մենք համաձայն չենք: Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց մեղադրում է ամեն ինչի մեջ: Մեր մեջ այլ բան չի եղել, ուղղակի մի հատ հարց կա, որին մենք տարբեր ձև ենք նայում: Սա է նրանց որակը, իհարկե՝ ոչ բոլորի: Իրենք իրենց կենսագրությունը, անցած ճանապարհն են կասկածի տակ դնում: Ինչ վերաբերում է մեզ, մենք 50 գրածին 5 անգամ ենք պատասխանում»:

ԼՀԿ ղեկավարը խոսել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, թե փորձ է արվում խլել հեղափոխությունը: 

«Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից: Իշխանությունը պատմական մեծամասնություն է ձևավորել ընտրությունների արդյունքում: Ով կասի, որ խլում են հեղափոխությունը, նա ստախոս է, ստում է, խաբում է ժողովրդին: Հեղափոխությունը տեղի է ունեցել, բացված պատուհանը պետք է օգտագործել լավ բաներ անելու համար, ոչ թե մարդկանց տեռորի ենթարկելու: Սա հո մանուշակ-մանկապարտեզը չէ»: