Փաշինյանի ու Մարուքյանի միջև անձնական թշնամանք չկա․ Մարուքյան


ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իր և Նիկոլ Փաշինյանի անձնական հարարբերություններին։

Նա ասել է, որ իրենք եղել են մի դաշինքի մեջ՝ ընդդեմ նախկին իշխանությունների ու հանուն փոփոխությունների, իսկ փոփոխություններից հետո ամեն մեկն իր ճանապարհով է գնացել ։

«Մեր տարաձայնությունները միայն քաղաքական են, միայն երկիրն առաջ տանելու տեսլականի վերաբերյալ են: Դա որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես անձնական խնդիր: Նման բան չկա։ Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, չեմ փոշմանում: Մեր գաղափարական տարբերություններն այն ժամանակ էլ են եղել, հետևաբար ակնհայտ է, որ վաղ թե ուշ մենք առանձին ենք մեր ճանապարհները շարունակելու։»,- ասել է Մարուքյանը։