Արագածոտնում Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող մեքենայի մեջ. 5 վիրավորներից մեկը 2 տարեկան է


f307f9a0-4efd-11ea-a631-176925c5dcbc5a4d90245cadc936cb0319a4e315ce83.jpg

Արագածոտնի մարզում, փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel մակնիշի 34 TZ 395 haմարանիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի 347 ՍԼ 12 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղեւորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը եւ 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։