Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով կալանքից ազատվածը Շմայսի որդին չէ․ պարզաբանում

22053340-4efd-11ea-a631-176925c5dcbcdefault.jpg

Քննչական կոմիտեն պարզաբանել է նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում թյուրըմբռնման հետևանքով հրապարակված սխալ տեղեկատվությունը:

Կոմիտեից հայտնում են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին,  Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով,  և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք կալանավորված կա

Առաքել Մովսիսյանի որդին վիճաբանություն ունեցել է Վահրամ Ավագյանի հետ, բայց չի ծեծել նրան. «Ժողովուրդ»

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն