ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հողի տակից դուրս են բերում նախկին դատախազի կնոջ դին


Համացանցում հայտնվել է տեսանյութը, թե ինչպես են գետնի տակից դուրս բերում Հյուսիսային Օսիայում նախկին դատախազ Իգոր Չելդիևի քաղաքացիական կնոջ՝ Իրինա Բոժենկոյի դին: Նա անհետացել էր մեկ ամիս առաջ:

Ավելի վաղ նախկին դատախազը, ում առանձնատան հողամասի տարածքում հայտնաբերվել է կնոջ դին, խոստովանել էր, որ ինքն է թաղել վերջինիս: Նա պնդել էր, որ Բոժենկոն մահացել է ընկնելու արդյունքում:

 

Սակայն դրանից հետո Չելդիևը խոստովանել էր, որ վիճաբանության ժամանակ սպանել է կնոջը:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: