Ամոթ է, հետ քաշվել է պետք. Գևորգ Պետրոսյան

d6bf2b10-4ef8-11ea-a631-176925c5dcbcunnamed.jpg

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյնան ֆեյսուբուքմ կոչ է արել հետ քաշվել Հանրաքվե անցկացնելու մտքից։

Նա գրել է․

«Բա սա սոցիալական պետություն է՞...

Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնում ե՞ք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ...
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը...
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից...»։