Կորոնովիրուսից մահացածների թիվը աճում է․ այն կհատի 1500-ի սահմանը

8769b950-4eed-11ea-a631-176925c5dcbc5646515644.jpg

Նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճում է։ Այն այսօրվա տվյալներով հասել է 1491-ի: worldometers.info/coronavirus/-ի տեղեկություններով՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 124 դեպք: 

Հիվանդներից մեկը մահացել է Ճապոնիայում։ Այստեղ սա մահվան առաջին դեպքն է՝ մոտ 80 տարեկան կին է:

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 116 նոր դեպք է գրանցվել միայն չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը:

Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 65 247-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 7099-ը (արդեն հայտնի ելքով դեպքերի 83 տոկոսը): Դեռևս հիվանդ է 56 657 պացիենտ, որոնցից 10 608-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է: