Երևանում վթարից հետո մեքենան հայտնվել է կամրջի տակ՝ խցանելով փողոցը․ ՖՈՏՈՇԱՐՔ

69cef280-4eec-11ea-a631-176925c5dcbc20200214_085338.jpg

Այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 8։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյանի պողոտա - Ավանի կամուրջ հատվածում։ Դեռևս չպարզված հանգամանքներում Վոլկսվագեն Ժուկ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի հարակից գոտում։ Տուժածներ չկան։ 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ էր քարշակի օգնությունը։ Վթարի հետևանքով որոշ ժամանակ Միյասնիկյան պողոտա - Ավանի կամուրջ հատվածում խցանում էր։