Արտակարգ դեպք Լոռու մարզում. պայթել է ջրատարը, մինչ այդ սարի վրա փուլուզում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Նախնական տեղեկություններով՝ պայթել է  Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո- Վանաձոր ջրատարը։ Ինչի արդյունքում ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Տեղում են նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը: 

Մեր տեղեկություներով, մինչեւ ջրագծի խողովակի պայթելը, սարի վրա փուլուզում է տեղի ունեցել: ՀԺ-ի թղթակցին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները պատմել են, որ սարից մոտ 35 մետր բարձրության վրա սողանք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեծ քարեր են թափվել ջրագծի խողովակի վրա, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ճանապարհը այս պահին միակողմանի երթեւեկելի է: 

Վանաձոր քաղաքի ջրամատակարարումը դադարեցված է։