Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ). armdaily.am


f612d6b0-4d9f-11ea-a631-176925c5dcbctimthumb.jpg

Ավելի վաղ հայտնել են, Արցախում  դեռևս չպարզված  հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել։ 

Armdaily.am-ը գրում է, որ զոհված զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը։

Մյուս զինծառայողը  Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը։ 

Զինծառայողների մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, քննիչները դեռևս դեպքի վայրում են։ Նշենք նաև, որ վերջին 13 օրում բանակում մահվան 7 դեպք է գրանցվել։