Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին և պահանջել վայր դնել մանդատը․ «Իրատես»


9b621310-4c97-11ea-82b8-4303e4ffd76200_75.thumb.jpg

«Դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։ 

Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Հիմա էլ Միքայելյանը մի այլ կերպ սկսել է հպարտանալ Փաշինյանով։ Տեսնես՝ ինչո՞վ է պայմանավորված այս քաղցր-մեղցր պահվածքը, զարմանալի մետամորֆոզը։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մանդատի համար է այս 180 աստիճանի փոփոխությունը։

Մեր տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Սասուն Միքայելյանին ու «անջատողական» արշավ սկսած եւս մեկ պատգամավորի եւ հրահանգել՝ մանդատները վայր դնել։ Ընդ որում, բավական կտրուկ ու շեշտակի տոնայնությամբ, իմա՝ եթե ուզում եք ընդդիմություն «խաղալ», մանդատները վայր դրեք։ Դրանից հետո նրանք, բնականաբար կարեւորելով մանդատը, վերադարձել են ակունքներին, սկսել են սիրել Փաշինյանին իրենց «մեջ»։