Ականջը կտրելով սպանության համար հետախուզվողը Վանաձորում սպանվածներից մեկն է


5d2f8670-4c03-11ea-ab6f-25b599a8fe9ctimthumb (2).jfif

Երեկվանից մանրամասներ են հաղորդվում Վանաձորում տեղի ունեցած սպանություններից։

Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ.,  ճանապարհին մահացել են:

Եվ ահա, մանրամասներ են հայտնի դարձել սպանվածներից մեկի մասին։

ArmDaily.am -ի տեղեկություններով՝ սպանածներից մեկը Աղասի Հովհաննիսյանն է, նա Վանաձորում հայտնի էր որպես քրեական հեղինակություն։ Հովհաննիսյանը աղմկահարույց քրեական գործի շրջանակներով էր ացնում։

2019 թվականի հունվարին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում կրակոցներ էին հնչել, դեպքի վայր մեկնած ոստիկանները հայնտաբերել էին նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդու՝ Գարուշ Մարությանի դին։ Սպանվածի ականջի մեկը կտրված է եղել, իսկ մյուսը` կիսակտրված։

Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Աղասի Հովհաննիսյանը, ով մեկ ամիս հետո  հայտնաբերվել էր և կալանավորվել, սակայն որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Աղասի Հովհաննիսյանը նախկին սպորտսմեն էր, աշխարհի չեմպիոն, սակայն մեր տեղեկություններով վերջին մի քանի տարիների ընթացքում սկսել էր թմրանյութեր օգտագործել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Միևնույն ժամանակ, նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Բարեկամություն փողոցում մեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով հաշվառված է նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: