13-ամյա աղջկա՝ իր հորից ծնված երեխան մանկատանն է․ մանրամասներ


24141f80-3d09-11ea-8179-d787983514021957782-babyreuters-1556080519.jpg

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են  16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու  դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է երեխայի վերջինիս հայրը։

Այս պատմությունը պայթեց, երբ նախորդ տարվա մայիսին լուր տարածվեց, որ Արմավիրի մարզում 13-ամյա երեխա է հղիացել։

Մայրը երեխային տարել էր բժշկի արդեն հղիության 23 շաբաթում՝ իբր երեխան իր համասադարանցիներից էր հղիացել։ 

Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։

Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։

Newmedia.am-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։ 

Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով։ Մայրն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ անունը Դավիթ է դրել՝ կեսարյան հատումն արած Դավիթ Աբովյանի պատվին։

Նորածնին այդ ժամանակ թողել էին հիվանդանոցում, որ քաշ հավաքի։ Դրանից հետո նրանից հրաժարվելու որոշում է կայացվել։

Դա նշանակում է, որ երեխան ենթակա է որդեգրման։