Ադրբեջանցուն կուղարկեն այլ տեղ երգելու, բացումը կանի հայ երգչուհին

fdd8e7b0-3691-11ea-8179-d7879835140201.thumb.png

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել Դրեզդենի օպերային թատրոնում տեղի ունեցած «քաղաքական» սկանդալից։ Հիշեցնենք, որ Աննա Նետրեպկոյի ամուսինը՝ օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ։ 

Այդ առիթով Կարեն Հովհաննիսյանը գրել է․

«Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս փաստ օպերային մշակույթի անցուդարձը ներկայացնող հեղինակավոր պարբերականները ներկայացրել են որպես քաղաքական դրդապատճառ: Հանդիսավոր արարողության կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու, իսկ արարողության հանդիսավոր բացմանը կերգեի Ռուզան Մանթաշյանը:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում անգամ մշակույթային գործիչները հաշտ չեն կարող լինել Հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը»։