«ՀՀ»․ Չի բացառվում, որ Ալիևն ու Զելինսկին հակահայկական դրսևորումներ ցուցադրեն


3bb5e3f0-2222-11ea-8179-d78798351402Fotoram.io.jpg

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բաքու և չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ սկսեն նոր հակահայկական դրսևորումներ ցուցադրել, որովհետև ինչպես միշտ հայտարարել են, որ Ուկրաինան ու Ադրբեջանը սատարում են միմյանց «երկու երկրների տարածքային ամբողջականության եւ սուվերենության վերականգնման հարցերում»:

Նշել են նաև, որ բանակցության հիմնական թեման տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ապահովումն է, «ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արեւելքում պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է…»: Կիևն ու Բաքուն շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում:

Իսկ Իլհամ Ալիևը պատրաստվում է որպես դիտորդ մասնակցել նաև ԱՊՀ և ԵԱՏՄ գործունեությանը, ինչը Հայաստանի նկատմամբ քաղաքական և տնտեսական հարվածների շարունակությունը կարելի է համարել:

Փաստորեն, ԱՊՀ-ի դեմ գործող ՎՈւԱՄ-ի ամենաեռանդուն մասնակիցը Հայաստանի դեմ է գործում նաեւ այն կառույցներում (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ), որտեղ մեր երկիրը լիիրավ անդամ-պետություն է: Սա հիշեցնում է ՀԱՊԿ-ի ուշացած ու երկիմաստ հայտարարությունները ի պատասխան ադրբեջանական սադրանքների, Մոսկվայի ու Մինսկի կողմից Բաքվին զենք վաճառելու քաղաքականությունը և այլ նման բաներ:

Վստահ կարելի է ասել, որ Հայաստանի՝ ՎՈւԱՄ-ում դիտորդ լինելու հավանականությունն անգամ մեծ աղմուկ կառաջացնի ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում