Ուժեղ երկրաշարժ. զգացվել է Հայաստանի 4 մարզերում և Երևանում, Շիրակում և Լոռիում՝ 4-5 բալ ուժգնությամբ

f19a6dd0-d3af-11ec-92e1-bbbebd7c0d27երկրաշարժ2-1.jpeg

Սույն թվականի մայիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ: