Միայն իր հրաժարականն ենք քննարկելու․ նա «վերջին խռխռոց» նախագծերն են ընդունում. ՀՀԿ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն առաջարկը, ըստ որի ընդդիմության առաջնորդները պետք է երկխոսեն Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ամենայն հարգանքով առաջին նախագահի նկատմամբ, բայց մենք ունենք քննարկելու միայն իր (Փաշինյանի -խմբ․) հրաժարականի տեքստի մանրամասները»,- հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Մեկնաբանելով ԱԺ բերված օրինագիծը, որով նախատեսվում է վարչապետին իրավունք վերապահել ՏԻՄ ղեկավարներ նշանակելու հարցում, Մամիջանյանն ասել է, թե «վերջին խռխռոց» նախագծեր են ընդունում։