Չէի պատկերցնի, որ դա իմ վերջին մրցումն է...․ Արսեն Ջուլֆալակյանը հրապարակել է վերջին գոտեմարտի տեսագրությունը
Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
2 տարի առաջ՝ այս օրը, մասնակցեցի կարիեռայիս վերջին մրցմանը, անցկացրեցի 7 գոտեմարտ և գեղեցիկ հաղթանակով(8-0) ավարտեցի եզրափակիչը : Այն ժամանակ մտքիս ծայրով անգամ չէր անցնում, թե ինչպիսի ֆատալ զարգացումներ էին սպասում մեր երկրին: Առավել ևս չէի պատկերցնի, որ դա իմ վերջին մրցումն է...
Ինչևէ, հսկայական սպորտային ճանապարհի դիտարժան ավարտ ստացվեց․․․