Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

1d8348c0-782c-11ec-b029-7b6ade9e1749271974948_1351148565331483_4914745718556782233_n.png

Հանրապետության տարածքում`

Հունվարի 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: