Վերին Շորժայում փոխհրաձգության հետևանքով 5 հայ զինվոր է վիրավորվել. կրակոցները լսվում են նաև Կութում

4f4a94f0-72f3-11ec-b029-7b6ade9e1749photo_2022-01-11_18-52-49.jpg

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ կրակոցները շարունակվում են, իսկ Կութ բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Կրակոցներ մեզ մոտ լսվում են, բայց Վերին Շորժայի ուղղությամբ են կրակում», - ասաց Չիտչյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ սկսել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերին Շորժայում փոխհրաձգության հետևանքով 5 հայ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին մարտական գործողությունները շարունակվում են։