Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր դիերը

af022c10-72f2-11ec-b029-7b6ade9e1749a1b0eeefd2dad923eafe5158e3722b2a.jpg

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։