Մահացել է Եվրախորհրդարանի նախագահը

c24c7f10-72ab-11ec-b029-7b6ade9e1749timthumb (3).jpg

Իտալիայում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, իտալական RaiNews24-ի ուղիղ եթերում այս մասին հայտնել է նրա խոսնակ Ռոբերտո Կվիլոն, այնոըհետ նաև այդ մասին գրառում կատարել թվիթերի իր էջում:

Նա պարզաբանել է, որ հայտնի քաղաքական գործիչն ու լրագրողը մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքի ուռուցքաբանական կենտրոնում ժամը 01.15-ին (ՀՀ ժամանակով 04.15-ին)։

 
Քաղաքական գործիչը 65 տարեկան էր։

Կվիլոն ավելի վաղ տարածել էր տեղեկատվություն, որտեղ ասվում էր, որ Սասոլին հոսպիտալացվել է դեկտեմբերի 26-ին՝ իմունային դիսֆունկցիայի լուրջ բարդության պատճառով:

Դավիդ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019 թվականաին: Մինչ այդ նա եղել է ԵԽ նախագահի տեղակալը, իսկ ավելի վաղ՝ հեռուստալրագրող։ Ծնվել է 1956 թվականի մայիսի 30-ին Ֆլորենցիայում, Իտալիա։