Ղազախստանը նոր վարչապետ ունի, նախագահն էլ հայտնել է, թե երբ երկրից դուրս կգան խաղաղապահները

4ba5e170-72a7-11ec-b029-7b6ade9e1749իլ.jpeg

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Սմաիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,- ասված է փաստաթղթում։

Տոկաևը հայտնել է նաև ՀԱՊԿ զորքերի դուրս բերման մասին։

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի փուլային դուրսբերումը․ դա կտևի ոչ ավել, քան 10 օր, ասել է Ղազախստանի նախագահ Տոկաևը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները: