Երևանում ցրտահարությունից մայր ու որդի են մահացել

13a5aa20-7235-11ec-b029-7b6ade9e1749timthumb (5).jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։