ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր սկանդալ․ բժիշկները հարբում են այն ժամանակ, երբ հիվանդը մահանում է

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում խոշոր սկանդալ է տեղի ունեցել. տեղի հիվանդանոցներից մեկում պացիենտը նկարահանել է հիվանդանոցի բուժանձնակազմի ամանորյա «կորպորատիվ երեկույթը», գրում է REN.TV-ն։

Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է «ЧП Лесосибирск» Telegram-ալիքում։ Ենթադրվում է, որ տղամարդը ծանր վիճակում էր և շտապ վիրահատության էր սպասում։

Հիվանդը որոշել է պարզել, թե որտեղ են բժիշկները, և շուտով հասել է իր նպատակին. պարզվել է, որ բժիշկները միասին ալկոհոլ էին խմում կաբինետներից մեկում` ամանորյա սեղանի շուրջ։ Նշվում է, որ աշխատավայրում խրախճանքին մասնակցել են անգամ ռեանիմատոլոգները։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը չի ստացել անհրաժեշտ բուժօգնություն եւ հիվանդանոցում մահացել է։

Նա հասցրել է տեսանյութն ուղարկել հարազատներին։