Հակառակորդը 15 րոպե ինտենսիվ կրակ է բացել Նախիջեվանիկ գյուղի 4 քաղաքացիական անձ նկատմամբ

99582160-722c-11ec-b029-7b6ade9e1749271711432_1520452748321264_1161954240139327470_n.jpg

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։