Դավիթ Տոնոյանի գործով նոր մարդիկ են հայտնվում մեղադրյալի կարգավիճակում

f6b89e90-722a-11ec-b029-7b6ade9e1749Դավիթ-Տոնոյան.jpeg

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է․ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։