Հարձակվում էին դիահեձարանների վրա, գողանում դիակներ, օգտագործվում են Մայդանի տեխնոլոգիաներն ու այստեղ օկուպանտներ չկան․ Ղազախական իրադարձությունների՝ նախագահական արձագանքները

Ղազախստանի վրա հարձակումների մասակից ահաբեկիչները հարձակվում էին դիահերձարանների վրա, գողանում դիակներ։ Այս մասին այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ– Ժոմարտ Տոկաևը` ներկայացնելով երկրում իրավիճակն ու այն բնորոշելով իբրև ահաբեկչության ուղիղ սպառնալիք։
 
«Ուղիղ հայտարարում եմ միջազգային ահաբեկիչների, օտարերկրյա զինյալ վարձկանների մասնակցության մասին։ Պատահական չէ, որ ահաբեկիչները հարձակվում էին դիահեձարանների վրա, գողանում իրենց հանցակիցների դիակները։ Իրենց հանցակիցներին ռազմի դաշտից հեռացնելն ու այդկերպ հետքերը մաքրելը միջազգային ահաբեկիչների ուղիղ գործելաոճն է»,– ասաց Տոկաևը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընթացող Հավաքականանվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները։
Նրա խոսքով` հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով` կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը: Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է` չի կարելի թույլ տալ, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանում ներկայացնեն որպես օկուպանտներ: Այս մասին նա հայտարարեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօր անցկացվող առցանց նիստում։
Նման փորձեր արդեն ձեռնարկվում են, սակայն խաղաղապահները Ղազախստանի ղեկավարության խնդրանքով են ժամանել տվյալ երկիր և աջակցություն ցուցաբերել:
 
«Մենք օկուպանտ չենք։ Մենք այստեղ չենք եկել մեր ցանկությամբ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այս հսկայական երկրի համար»,- նշեց Լուկաշենկոն։