Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալը․ Ժանատ Սուլեյմենովը

8bb08490-71ea-11ec-b029-7b6ade9e1749211001133053750e (1).jpg

Մահացել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։ Լուրը հաստատել են ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների տվյալները, գեներալ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։

Նշենք, որ Ժամբիլի շրջանը Ղազախստանի ակտիվ բախումների մեջ ներքաշված շրջաններից է, որտեղ, վերջին տվյալներով,10 մարդ է մահացել։
Sputnik Ղազախստանի տվյալներով` այդ երկրում բախումների ժամանակ ընդհանուր առմամբ 164 մարդ է սպանվել։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

Sputnik