Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող․ ՊՆ

e1ac94f0-ef78-11eb-9b72-c5d7ef8ccb62image_750x_61010b5e41ade.jpg

Վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություն է տարածում նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

MediaHub.am-ը կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն և, թե այժմ որպես ով է նա ներկայացնում իրադրությունը։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշեցին գերատեսչությունից։