ՀՐԱՏԱՊ․ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՀՀ ՊՆ

08a7edc0-ef74-11eb-9b72-c5d7ef8ccb620dabaa52f0bd4347f017f2c02a24f415_M.jpg

 

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից:


Մարտական գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

 

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։