Մալյանը ջնջվում է, Հրանտը՝ հրաժեշտ տալիս․ հետընտրական մելանխոլիա

4bf2c5c0-d3f2-11eb-9b72-c5d7ef8ccb621624213492-5348 (1).jpeg

Նարեկ Մալյանը գրում է․

Ավելի քան 3 տարի հանգիստ քնած գիշեր չեմ ունեցել, բացառությամբ բանտում անցկացրած մի քանի օրերիս, ավելի քան 3 տարի համարյա չեմ հասցրել զբաղվել որդիներովս, ավելի քան 3 տարի գիրք չեմ կարդացել, ավելի քան 3 տարի համարյա չեմ գրել, ավելի քան 3 տարի առաջնագծում եմ, 3 տարի պարտություն չունեմ, ավելի քան 3 տարի...

Կարծում եմ մի փոքր հանգիստը ինձ չի խանգարի: Երեկոյան կջնջվեմ ֆեյսբուքից: Լավ մնացեք, եթե պայքարի շրջանակներում կարիքս լինի կվերադառնամ՝, եթե չլինի՝ ավելի լավ

Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ գրեց․

Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու։ Մի որոշ ժամանակով։ Ինձ էլ, ձեզանից շատերին էլ հանգստանալ է պետք մի քիչ։ Գրքեր կարդալ, երեխեքի հետ ժամանակ անցկացնել, կարող է ճամփորդել։ Մի խոսքով, դադար է պետք։

Աստված թող պահապան լինի ամենքիդ։ Պինդ եղեք ու ամեն բան լավ կլինի։ Աստծով։