Արսեն Թորոսյանին փոխարինող գտան, Արայիկ Հարությունյանը գնաց․ առավոտից Փաշինյանն արձակուրդ է ուղարկում յուրայիններին

eced5420-c75b-11eb-9b72-c5d7ef8ccb6238693_Arsen_torosyan-Nikol_M.jpg

Նիկոլ Փաշինյանն արձակուրդի է ուղարկել երեք մարզպետների, որոնց թվում է նաև այն մարզի ղեկավարն, ուր ներխուժել են ադրբեջանական զորքերը։ Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Ենթադրվում է, որ մարզպետներն արձակուրդի են գնում ընտրություններին պատրաստվելու համար։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ գործող իշխանությունների համար ընտրություններն ավելի կարևոր են, քան երկրի անվտանգությունը։

Այսքանով արձակուրդի թեման չի փակվում։

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

 
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի տրամադրել 2020-2021 թվականների թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ:

Արսեն Թորոսյանին էլ փոխարինող գտան։

Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564 - Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:


2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»,-ասված է որոշման մեջ: