Զինվորների դիերը մեզ մոտ են բերվել ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք ճանճերի, միջատների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ․ դատաբժիշկ

1720bdf0-c51c-11eb-9b72-c5d7ef8ccb62di.thumb_.jpg

Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:

«Բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխմամբ, կազմափոխմամբ, փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերի թրթուրներով պատված», - ասաց նա։

Դատաբժիշկը նշեց, որ զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի։

«Մենք ունենք ճանճերի, միջատների, թրթուրների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ։ Ունենք ամբողջովին կմախքացած ոսկորներ, որոնք ենթակա չեն որևէ քիմիական նյութով մշակման», - ասաց դատաբժիշկը։

Գևորգյանի խոսքով՝ թարմ դիակներ ունեցել են միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։