Ադրբեջանցիները պոստեր են սարքում, բայց գյուղ իջնել չկա․ Վերին Շորժայի գյուղապետ. 168.am

e5bc76c0-c519-11eb-9b72-c5d7ef8ccb6227802257.jpg

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ ահազանգեր են եղել, թե ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում, ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին:

 
 
«Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ»։



Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը՝ ասաց․

«Նման դեպք չկա․․․ բայց ադրբեջանցիներն այդ հատվածներում աշխատանքներ են կատարում, իրենց պոստերն են սարքում, ինչեր են անում, բայց ներքև իջնել չկա։ Ճանապարհ են սարքում, պոստից պոստ ճանապարհ են գցում, աշխատանքներ են կատարում»։